2707 դիտում
17:00 17-10-2014
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Լոռու մարզ
Ս. թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Սպիտակի քաղաքային գրադարան, ծանոթացել խնդիրներին, հետաքրքրվել, թե ինչ գրականության կարիք ունեն: Հ. Պողոսյանը գրադարանին է տրամադրել վերջին տարիներին տպագրված գրքերը: Սպիտակի մշակույթի տանը հանդիպել է Տիկնիկային ստուդիայի սաների հետ, ծանոթացել գործունեությանը, ապա հրավիրել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց` համատեղ միջոցառում իրականացնելու: Իսկ Տիկինկային ստուդիայի ղեկավար Արմենուհի Մելիքյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվորգրով:
Հ. Պողոսյանը այցելել է նաև Սպիտակի մշակույթի տանը գործող կենցաղի թանգարան, խոստացել է տրամադրել մեթոդական և հնագիտական իրեր վերականգնող մասնագետների աջակցություն:
Սպիտակի գեղարվեստի դպրոցում ծանոթացել է մարզի շնորհալի երեխաների աշխատանքների ցուցահանդեսին, ապա դպրոցին նվիրաբերել 10 մոլբերտ` նկարչական պարագաներով: Մանկավարժական երկարամյա գործունեության համար Սպիտակի գեղարվեստի դպրոցի կրթադաստիարակչական ուսումնական հաստատության տնօրեն Այծեմնիկ Սիմոնյանը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: Քանդակագործ Սարգիս Ղարիբյանի ցուցասրահ-արվեստանոցում /ք. Վանաձոր/ Հ. Պողոսյանը հանդիպել է մարզի մտավորականների հետ: Վանաձորի «Հորովել» երգի, պարի համույթի ղեկավարը խնդրել է աջակցել ազգային նվագարաններ ձեռք բերելու գործում: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ղեկավարը խնդրել է աջակցել` իրենց բուհի և Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համագործակցության հարցում:
Հանդիպման ընթացքում քանդակագործ Սարգիս Ղարիբյանը և քանդակագործ, խաչքարագործ, բանահավաք Բոգդան Հովհաննիսյանը պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով և Գրիգոր Նարեկացի հուշամեդալով: Քոբայրի վանական համալիրում /Թումանյան քաղաքի մերձակայք/ ծոնթացել է վերականգնման աշխատանքներին: Ալավերդու երաժշտական դպրոցում ՀՀ մշակույթի նախարարը լսել է սաների ազգային նվագարանների ելույթը: Վերանորոգված դպրոցի տնօրենը խնդրել է նոր գույք տրամադրել: ՀՀ մշակույթի նախարարության շրջանառու հիմնադրամից դպրոցին տրամադրվել է քանոն:
Ալավերդու երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի դասատու Անահիտ Շահվերդյանը և Սարհարթի արվեստի դպրոցի տեսական առարկաների դասատու Կարինե Պողոսյանը պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: Ալավերդու մշակույթի տանը Հ. Պողոսյանը ներկա է գտնվել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող «Թատերական Լոռի» 22-րդ, միջազգային կարգավիճակով՝ 4-րդ փառատոնի բացմանը: Այն նվիրվում է ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, հայ թատրոնի նահապետ Սոս Սարգսյանին ծննդյան 85 ամյակին:
«Թատերական Լոռի» փառատոնի կազմակերպչական աշխատանքներում ունեցած նշանակալի ավանդի համար փառատոնի համակարգող Նվարդ Ասատրյանը և «Վալեքս» ընկերությունների խմբի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով և Գրիգոր Նարեկացի հուշամեդալով: Այցի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարին ուղեկցել են ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և Ալավերդիի քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:
Նմանատիպ նյութեր
3659 դիտում
20:05 17-07-2016
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1048 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում