5487 դիտում
10:51 16-04-2016
Որտեղից գումար գտնել բանակը զինտեխնիկայով համալրելու համար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային սրացումները, հայկական բանակը զինտեխնիկայով համալրելու համար գումարի աղբյուր գտնելու հարցը առաջնայինների թվում չէր, այսօր, սակայն խնդրի լուծման հետաձգումը ուղղակիորեն սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը:
Հայաստանի Հանրապետության փոքրիկ բյուջեից բանակի համար գումարներ գտնելու համար անհրաժեշտ է այցելել, օրինակ, կառավարության կայքէջ և ուսումնասիրել կատարված ծախսերը:
1072 ծառայողական մեքենա մոտ 2,5 մլն բնակչություն և 967 հազար աղքատ բնակիչ ունեցող Հայաստանում:
Ծառայողական մեկ մեքենայի տարեկան ծախսը կազմում է 1 մլն 200 հազար դրամ:
1072 մեքենայի դեպքում դրանց համար նախատեսված ծախսերը հատում են 1 մլրդ դրամի սահմանը: Կառավարության աշխատակազմի մի քանի անդամների ընդամենը մեկ թռիչքի համար հարկատուների գրպանից տրամադրվել է 6 մլն 650 հազար դրամ:
Աներևակայելի գումարներ են ծախսում նաև տարբեր գերատեսչությունների կոմունալ ծառայությունների համար:
Օրինակ՝ Կառավարության աշխատակազմի սպառած հոսանքի համար 2015-ին պետբյուջեից դուրս է գրվել 137 մլն 727 հազար դրամ, գազի համար՝ մոտ 68 մլն դրամ:
Ազգային ժողովը ՀԷՑ-ին փոխանցել է մոտ 86 մլն դրամ:
Կառավարության աշխատակազմը 2015-ի ընթացքում 8 մլն 800 հազար դրամ հատկացրել է անհայտ հուշանվերների գնման համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11400 դիտում
15:59 20-10-2017
Առաջիկայում Արցախի պաշտպանության բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով
2796 դիտում
19:58 20-12-2018
Արցախի զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով, ամեն ինչ արվելու է դրա համար. Բակո Սահակյան
1711 դիտում
10:06 04-05-2019
ԱԺ ղեկավարությունը ուղիներ է փնտրում աշխատակազմը յուրայիններով համալրելու համար. «Ժամանակ»
Այս բաժնից
859 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1153 դիտում
09:00 08-11-2024
ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»