211652_close_icon
views-count4111 դիտում article-date 10:40 16-04-2016

Իշխանությունն այսօր պետք է հեղափոխություն սկսած լիներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր միայն ծույլերը չեն խոսում պատերազմից դաս քաղելու և վերափոխվելու հրամայականի մասին: Բայց եթե մենք փորձենք հետևել քառօրյա պատերազմին հաջորդած օրերի անցուդարձին, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ավելի շատ սկսել է ապրել հենց բանահյուսությամբ, քան բանականությամբ: Որովհետև բանականության դեպքում՝ արդեն մենք պետք է քառօրյա պատերազմից մի քանի օր անց դեռ ոչ թե խոսեինք փոփոխությունների անհրաժեշտության մասին, այլ առնվազն սկսած լինեինք փոփոխությունների կոնկրետ գաղափարական ու ծրագրային մրցակցությունը հասարակական-քաղաքական կյանքում, իհարկե՝ պետական անվտանգության և զարգացման թիվ մեկ պատասխանատու իշխանության նախաձեռնությամբ: Այսօր ՀՀ խորհրդարանում պետք է արդեն կուտակած լինեին օրենսդրական մի շարք նախագծեր, որոնք կտրականապես պետք է փոխեին ՀՀ տնտեսական հարաբերությունները, ուղղված լինեին մոնոպոլիաների և օլիգոպոլիաների ապամոնտաժմանը, հասարակական ստեղծագործական ներուժի համար բացեին լայնարձակ ճանապարհներ: ՀՀ իշխանությունն այսօր պետք է ուղղակի հեղափոխություն սկսած լիներ, որովհետև ստացել է ամենաթանկը՝ հասարակության քվեն: Բոլորովին միտված չենք կարծելու, որ պատերազմի վտանգի դեմ հասարակական համախմբումը դա համախմբում էր իշխանությունների շուրջ, վստահություն էր իշխանություններին: Բոլորովին: Սակայն պետք է ընդունել, որ ենթատեքստում, ակամայից, ենթագիտակցորեն, դա այդպես էր: Այսինքն՝ դուրս գալով պետությունը պաշտպանելու, Հայաստանի հասարակությունը նոր հնարավորություն է տվել իշխանություններին, անուղղակի քվե, քարտ-բլանշ է տվել, համաներում է արել իշխանությունների հասցեին և թեև դա անուղղակի է, բայց ամեն ինչ կարող է ուղիղ իմաստ ստանալ, եթե իշխանությունն ընդառաջ գնա հասարակական այդ պոռթկումին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր