211652_close_icon

Եթե Սպարապետն այսօր այստեղ լիներ, կհպարտանար այն կառույցով, որի համար այսօր ես եմ պատասխանատու. Սեյրան Օհանյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4320 դիտում article-date 11:59 05-03-2015
Սպարապետ Վազգեն Սարգսյանը հոգեպես միշտ մեզ հետ է, եթե ֆիզիկապես այսօր այստեղ լիներ, ուրախության պահեր կապրեր, կհպարտանար Հայաստանի անկախության, Հայոց բանակի և որպես ինքնիշխան պետության զարգացման համար,- այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք բոլորս այս օրը` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, պետք է շնորհավորենք միմյանց և մեր մարտական ընկերների պատգամը հիշենք: Սպարապետի երազանքn է եղել ստեղծել, կատարելագործել այն կառույցը, որի համար ես եմ պատասխանատու, իսկ այսօր ինքներդ տեսնում եք, որ հայկական բանակը տեղում չի դոփում և զարգանում է»-նշեց պաշտպանության նախարարը: Խոսելով սահմանում ստեղծված իրավիճակի մասին՝ ընդգծեց, որ իրավիճակը լարված է, բայց հայկական բանակը ajn վերահսկում է և անհրաժեշտության դեպքում հակահարված կտա: Եռաբլուրում էին նաև ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և մի շարք այլ ԵԿՄ-ականներ, Վազգեն սարգսյանի մարտական ընկերներ, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչներ: Հիշեցնենք, որ այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+

Նմանատիպ նյութեր