211652_close_icon

Բանկերը 1 շաբաթում տեղաբաշխել են 27.8 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

views-count4758 դիտում article-date 13:38 16-04-2016
Ապրիլի 11-15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 65,738,773 դոլար 482.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 59,685,142 ԱՄՆ դոլար 484.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,889,781 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 483.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 2,750,000 ԱՄՆ դոլարի առք ու վաճառք: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,875,770 EUR 544,85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,749,045 EUR 551,57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 835,750,116 ՌԴ ռուբլի 7,21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 399,892,780 ՌԴ ռուբլի 7,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել: Ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27.8 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր