1502 դիտում
18:10 15-04-2016
Հայրենի ժողովրդին զորակցելու առաքելությամբ Հայաստանում է գտնվում Թեքեյան մշակութային միության Նյու Յորքի Մհեր Մկրտչյան թատերախումբը
Ցեղասպանության տարեդարձի ապրիլյան ու նաև՝ Ղարաբաղեան մեր հայրենիքի տագնապալի այս օրերին հայրենի ժողովրդին զորակցելու առաքելությամբ Հայաստանում է գտնվում Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) Նյու Յորքի Մհեր Մկրտչյան թատերախումբը՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի,՛ Դատարանն է Գալիս» ներկայացումով:
Ապրիլի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց թատերախմբի պատասխանատու, «Արմինյըն միրոր սփեքթեյթը» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանին, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Պայծիկ Գալաջյանին, թատերախմբի ատենապետ Հարութ Չաթմաջյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Հայ ժողովրդի համար բախտորոշ ու օրհասական պահերին Սփյուռքի բոլոր կառույցների ու անհատների կողմից Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու մշտագո վճռականությունը, միասնական կամքն ու պատրաստակամությունը՝ աջակցելու ու զորակցելու Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին՝ փաստելով, որ միշտ եղել ու մնում են Հայրենիքի կողքին: Նախարարը մասնավորապես նշեց. «Մեր առաջնահերթ խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգությունն է: Պետք է ամեն ինչ անենք Հայաստանի, հայկական բանակի հզորացման համար»:
Հակոբ Վարդիվառյանն իր պատասխան խոսքում շեշտեց. «Նյու Յորքի մկրտչյանականները հայրենասիրական ոգու բարձր գիտակցությամբ են գալիս Հայաստան, գալիս են մեկ անգամ ևս զորանալու մայր հողով, հայրենիքով, Սարդարապատով, Ծիծեռնակաբերդով ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով: Գալիս են Հայաստան, հայրենիք, մեր ժողովրդին, մշակույթին ու ազգային
ժառանգությանը ծառայելու իրենց ուխտը վերանորոգելու,: Նրանք անմահների՝ Վահան Թեքեյանի, Արշակ Չոպանյանի ու Միհրան Տամատյանի ժառանգորդներն են, որոնք իսկական հայրենասիրության օրինակները եղան իրենց ողջ կյանքի ընթացքում:
Որովհետև հայրենասիրությունը չի ճանաչում գաղափարախոսություն, քաղաքական վարդապետություն կամ հատվածական քարոզչություն: Պիտի վերադառնանք՝ վերանորոգված հայրենասիրությամբ ու հավերժական Արարատի տեսիլքով ջերմացնելու նյույորքահայության ազգային զգացումները»:
Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) Նյու Յորքի Մհեր Մկրտչյան թատերախմբի հյուրախաղերի հովանավորությունը ստանձնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1525 դիտում
13:43 04-02-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
4745 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1123 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը