Զաքյան փողոցի շենքի բակում Լիլիթը սպառնացել է սպանել անվանակցին, որն իրականացնելու իրական վտանգ է եղել
                        Լիլիթ Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Զաքյան փողոցի թիվ 2 շենքի բակում Լիլիթ Թադևոսյանին տվել է ապանության ապառնալիքներ` ասելով, որ կսպանի, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Այսինքն, նա մեղադրվում է 137 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

