Երեւանաբնակ Արթուրին պահանջում են պատժել 2 հատ լավաշ գողանալու համար
Արթուր Շահվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 8 շենքի դիմաց բացահայտ հափշտակել է Նարինե Ազոյանին պատկանող պոլիէթիլենային տոպրակը, որի մեջ եղել է երկու հատ` ընդհանուր 180 ՀՀ դրամ արժողության լավաշ:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով: Գործն ուղարկվել է դատարան` Արթուր Շահվերդյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար:
Արթուր Շահվերդյանի մայրը ճանաչվել է որպես նրա օրինական ներկայացուցիչ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


