211652_close_icon
views-count1588 դիտում article-date 13:23 15-04-2016

Դեսպան Թումանյանի հանդիպումը «Փարդիս» տեխնոլոգիական պարկի նախագահի հետ

Ապրիլի 13-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալությանը կից «Փարդիս» տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպում ունեցավ պարկի նախագահ Մեհդի Սաֆարինիայի հետ: Մեհդի Սաֆարինիան ներկայացրեց տեխնոլոգիական պարկի գործունեությունը և պատրաստակամություն հայտնեց ընդունել համապատասխան հայ մասնագետների` առկա հնարավորություններին տեղում ծանոթանալու և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով: Դեսպան Թումանյանը ներկայացրեց իրանական կողմի հետ համագործակցության հնարավորությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային սարքերի արտադրության, ինժեներական ծառայությունների, դեղագործության, ռադիոիզոտոպերի արտադրության և մի շարք այլ ոլորտներում: Քննարկվեցին նաև երկու երկրների մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր: Տեղեկանք. «Փարդիս» տեխնոլոգիական պարկի տարածքում է գտնվում նաև հայ աստղաֆիզիկոս, խոշոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին: [img]/ups/images/0628685001460703150150995.jpg[/img]

Նմանատիպ նյութեր