211652_close_icon
views-count2058 դիտում article-date 11:16 15-04-2016

Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի բորսաներում գրանցվել է նավթի գնային աճ, հաղորդում է gazeta.ru-ն: Ըստ տվյալների՝ նյույորքյան NYMEX առևտրի էլեկտրոնային բորսայում WTI տեխասյան նավթի մայիսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0,19 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 41,58 ԱՄՆ դոլար: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի հունիսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0,11 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 43,89 ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալու է նավթ արդյունահանող երկրների կազմակերպության անդամ պետությունների և այլ նավթարդյունահանող երկրների մեծ հանդիպումը, որի հիմնական թեման լինելու է նավթի գնի կայունացումը:

Նմանատիպ նյութեր