211652_close_icon
views-count1623 դիտում article-date 13:54 14-04-2016

Ըստ հաղորդման՝ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն առերևույթ անցել են լիազորությունները

2015 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի շենքերից մեկի բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Բեսսարիոն Լ.-ն և Շոթա Մ.-ն: Վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Շոթա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Բեսսարիոն Լ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական դատավարության մասնակից Շոթա Մ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. նոյեմբերի 10-ին Դիլիջան քաղաքում իրենց ավտոմեքենան կանգնեցրած ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաներ են հագցրել, որի ընթացքում նրանցից մեկն իր գրպանը կապոց է դրել: Այնուհետև ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ իր մոտից հայտնաբերվել է նշված կապոցը ու պարզվել է, որ դրա պարունակությունը հանդիսանում է «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց: Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր