211652_close_icon
views-count5286 դիտում article-date 09:42 14-04-2016

Կուտոյանն ԱԱԾ-ն մաքրում է կոռուպցիային առնչված կադրերից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունում վերջին մեկ ամսում ամբողջ թափով կադրերի «մաքրում» է ընթանում: ՀՀ ԱԱԾ տնօրեն Գևորգի Կուտոյանը փաստացի ձեռնամուխ է եղել այս գերատեսչությունը հիմնովին փոխելու գործընթացին: Երեկ հայտնի դարձավ, որ Կուտոյանի հրամանով ՀՀ ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի բաժինը գործնականում կազմալուծվել է, քանի որ այդ կառույցի բոլոր աշխատակիցները, այդ թվում նաև բաժնի պետ, ԱԱԾ գնդապետ Սամվել Բաղդասարյանը, աշխատանքից ազատվել են: Վերջինիս անունը առկա էր նաև մարտի 31-ին համացանցում տարածված ձայնագրության մեջ, որում ներկայացված էր Հայաստանի մաքսային մարմիններում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն համակարգը: Ձայնագրությունում ԱԱԾ պաշտոնյան ներկայացված էր իր մականունով՝ Սեդոյ: Ի դեպ, իշխանական շրջանակներում արդեն լուրեր կան, որ ԱԱԾ- ում «մաքրումներ» իրականացնելուց հետո, Կուտոյանի թիրախում հայտնվելու են կառավարման մյուս օղակները՝ իրենց ղեկավար կազմերով: Ի դեպ, պաշտոնից հեռացվել է նաև ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր