Ռուսական նոր թղթադրամի վրա պետք է պատկերվի Գրոզնու մզկիթը. Գրոզնու քաղաքապետ
Ախմադ Քադիրովի անվան Գրոզնու կենտրոնական մզկիթը, որը Չեչնիայի խորհրդանիշն է, պետք է պատկերվի ռուսական նոր թղթադրամի վրա: Այս մասին РИА Новости գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Գրոզնու քաղաքապետ Մուսլիմ Խուչիևը:
Խոսքը գնում է նոր` 1 և 2 հազար ռուբլի արժողությամբ թղթադրամների մասին, որոնք Ռուսաստանում շրջանառության մեջ կմտնեն 2017 թ-ին:
Թղթադրամները պատկերող նկարները պետք է ընտրեն Ռուսաստանի բնակիչները` քվեարկության միջոցով:
Գրոզնու քաղաքապետը նշել է նաև, որ քաղաքի կենտրոնական մզկիթը ամենամեծն է Եվրոպայում և արժանի է ցուցադրվել ռուսական նոր թղթադրամի վրա: