2584 դիտում
15:47 13-04-2016
Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Ապրիլի 13-ին ՀՀ Աժ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ «Եռաբլուր» պանթեոն է այցելել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին:
Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել վերջին օրերին հայրենքի պաշտպանության համար նահատակված քաջ հայորդիների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել զինվորների շիրիմներին: Տեղեկացնենք, որ հույն պատգամավորն օրեր առաջ եղել է Արցախում եւ, ինչպես ինքն է նշել, այն, ինչ տեսել եւ լսել է ազերիների վայրագությունների մասին դեռ երկար կմնա իր հիշողություններում: Տիկին Կանելլին անթույլատրելի է համարել այն, որ 21-րդ դարում խորհրդարանականի, այն էլ ԵԽԽՎ պատգամավորի այցը Լեռային Ղարաբաղ կարող է ջղաձգումներ առաջացնել որեւէ երկրի մոտ:
Այնուհետեւ Գարիֆալիա Կանելլին լրագրողներին տված հարցազրույցում իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին: Հույն պատգամավորը նշել է, որ իր այցն Արցախ պարտադիր էր, քանի որ լինելով այնտեղ՝ ականատես է եղել արբեջանական ձեռագրին: Իր խոսքում հույն պատգամավորն ապրիլյան պատերազմը համարել է ճգնաժամ ոչ միայն մարդու իրավունքների բնագավառում, այլեւ՝ աշխարհում եւ ընդգծել, որ եթե մարդն ապրում եւ արարում է սեփական հայրենիքում, ապա պաշտպանության համար մղվող պայքարը միանգամայն արդարացի է:
Տիկին Կանելլին փաստել է, որ իրենք իրենց հնարավորության սահմանում կանեն հնարավորը, որպեսզի այլեւս կյանքեր չզոհաբերվեն ու «Եաբլուր» պանթեոնի տարածքն այլեւս չընդլայնվի:
Նմանատիպ նյութեր
4648 դիտում
17:17 30-03-2018
Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3558 դիտում
11:54 28-01-2014
Բանակի օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Այս բաժնից
820 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)