1933 դիտում
09:29 13-04-2016
Գլուխ չխոնարհել հյուսիսային դաշնակիցների առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչև երեկ բոլորը կարծում էին, որ ՀՀ իշխանություններն իրենց մեջ համարձակություն կունենան գեթ մեկ անգամ Հայաստանի պատիվը պահել և գլուխ չխոնարհել հյուսիսային դաշնակիցների առաջ:
Բանն այն է, որ երբ Ղազախստանի առաջարկով Երևանում նախատեսված ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանից Մոսկվա տեղափոխվեց, գրեթե վստահություն կար, որ ՀՀ իշխանություններն առնվազն ձեռնպահ կմնան այդ միջոցառմանը ամենաբարձր մակարդակով մասնակցելուց: Ի վերջո, ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանից տեղափոխվել էր Ադրբեջանին չնեղացնելու պաշտոնական պատճառաբանությամբ:
Սակայն երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնուամենայնիվ, մեկնել է Մոսկվա` ակամա ընդունելով Ադրբեջանին չնեղացնելու մասին հնչած մտահոգությունը: Մինչ այդ առավել իրատեսական էր համարվում այն տարբերակը, որ Մոսկվա կմեկնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ի դեպ, նկատենք, որ այսօր լրանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման երկու տարին: Ու թեև նրան ապրիլի 7-ին Դմիտրի Մեդվևդևը հրապարակավ հրավիրեց Մոսկվա, այնուամենայնիվ, թերևս միակ պաշտոնական այցն է, որը բացասաբար ընդունվեց երկրի ներսում` որպես անսկզբունքայնության դրսևորում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11052 դիտում
09:37 10-10-2017
Սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 3186 գլուխ խոշոր, 5086 գլուխ մանր եղջերավոր կենդանի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1465 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»