211652_close_icon
views-count9424 դիտում article-date 09:11 13-04-2016

Հակառակորդը շարունակում է կրակել դիպուկահար զենքերից և նռնականետերից. վիրավորվել է 1 զինծառայող

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ: Հակառակորդի խախտումների հետևանքով վիրավորվել է ՊԲ 1 զինծառայող: Ղարաբաղյան ուժերը շարունակում են ուշադիր հետևել մարտագծում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում դիմում հակաքայլերի:

Նմանատիպ նյութեր