Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Ապրիլի 12-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Ապրիլի 12-ին, ժամը 18.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Թիքի» փաբի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով գինետուն մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են «Թիքի» գինետան դուռը:
***
Ապրիլի 12-ին, ժամը 14.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քուչակ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում 2 տարեկան երեխա կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Ապրիլի 12-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***