211652_close_icon

Թուրքիայի վարկանիշային մրցաշարում բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհանիսյանը հաղթանակներ են տոնել

views-count3571 դիտում article-date 12:02 12-04-2016
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ Բաչկովն առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ: Քառորդ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը նույնպես հաղթանակ տոնեց` առավելության հասնելով լեհ Յոժվիկ Մաչելայի նկատմամբ: Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակչում է:

Նմանատիպ նյութեր