211652_close_icon
views-count2677 դիտում article-date 09:12 22-09-2014

Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկներ 3 մեդալ նվաճեցին

Լեհաստանում ավարտվեց Լեշեկ Դրոգոշի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որտեղ հայ մարզիկներ նվաճեցին 3 մեդալ, որոնցից 2-ը ամենաբարձր հարգի: Հայ բռնցքամարտիկներին ոգևորելու համար Լեհաստան էր մեկնել նաև բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ով իր գնահատականն է տվել հայ մարզիկների ելույթներին: -Եզրափակիչ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից առաջինը ռինգ բարձրացավ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։ Հավասար մենամարտում մրցավարների տարաձայնությամբ հաղթանակը շնորհվեց ԱՄՆ ներկայացուցչին՝ Ջեքսոն Մալիկին։Հաշվի առնելով այն հանգամանքը,որ Կորյունը զորամասից դուրս է եկել մեկ ամիս առաջ, նրա ելույթը գնահատում եմ լավ ։Երկրորդը ռինգ մտավ Արման Հովհիկյանը,ով հաղթանակ տոնեց տեղացի Կամիլ Գարդզիելիկի նկատմամբ։ Երրորդը ռինգ դուրս եկավ Հենրիկ Սարգսյանը,ով անցկացրեց հիանալի մենամարտ։Նա երկու անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մարզիկին, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին թուրքին։ Մեր բողոքարկելուց և տեղի ֆեդերացիայի աղմուկ բարձրացնելուց հետո,որ իրենց մրցաշարի ժամանակ նման անարդարություն թույլ չտան,մրցաշարի գլխավոր մրցավարը և մրցաշարի կազմակերպիչը մոտեցան մեր մարզիկին և նրան փոխանցեցին առաջին տեղի մրցանակը և ոսկե մեդալը։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր