Թուրքիայում ընթացող վարկանիշային մրցաշարում հայաստանցի երեք բռնցքամարտիկներ դուրս եկան կիսաեզրափակիչ
Թուրքիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պատ Կորմակին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը նույնպես դուրս եկան եկավ կիսաեզրափակիչ փուլ:
Արթուրը հաղթեց Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսին, իսկ Նարեկը առավելության հասավ իտալացի Վիչենցո Պիցարդիի նկատմաբ: