211652_close_icon
views-count2645 դիտում article-date 20:42 11-04-2016

ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբն ամփոփել է 7-օրյա աշխատանքները

Արցախում թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը, ամփոփելով իր 7-օրյա աշխատանքը, տեղեկացնում է, որ ապրիլի 8–ի տվյալներով` ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է փոխանցվել մոտ 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7,700 հազար եվրո և 13 մլն ռուբլի: Ինչպես նախօրոք հայտարարվել է, հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պաշտպանության բանակի հետագա սպառազինմանը: Շտաբը դասակարգում և բաշխում է Արցախ ուղարկված մեծ քանակությամբ պարենային ու իրային ապրանքները նպատակային՝ դրանք ուղարկելով առաջնագիծ և բաժանելով տարահանված բնակիչների միջև: Շտաբը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր հայրենակիցներին, ովքեր օպերատիվ արձագանքել են օգնության կոչին և իրենց ուժերի ներածին չափով օժանդակություն են ցուցաբերել բանակին ու դժվար կացության մեջ հայտնված արցախահայությանը: Օպերատիվ շտաբը շարունակում է գործել՝ համագործակցելով պաշտպանության բանակի հրամանատարության հետ: Շտաբի կողմից շնորհակալություն է հայտնվում Արցախով ապրող բոլոր հայրենակիցներին և խնդրվում դադարեցնել սննդամթերքի օգնության ցուցաբերումը: Հավաստիացնում ենք, որ առկա են անհրաժեշտ պաշարները ՊԲ-ի և տարահանված բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար: Ֆինանսական հանգանակությունը շարունակվում է, և բոլոր ցանկացողները կարող են փոխանցում կատարել կից տրված [url=http://gov.nkr.am/hy/official-news/item/2016/04/04/haytararutyun04.04.2016/]հաշվեհամարներին[/url]: Շտաբի աշխատանքների և ստացած աջակցության մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է ԼՂՀ կառավարության և ֆինանսների նախարարության կայքէջերում: Կատարած աշխատանքների վերաբերյալ առավել մանրամասն հաշվետվություն կհրապարակվի առաջիկայում: [b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր