Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Ապրիլի 10-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


