ՀՀ ՊՆ հյուսիսարևելյան զորմասերից մեկում տեղի ունեցավ Ղարաբաղում զոհված քաջորդիների համար և զինվորների օրհնության կարգ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 10-ին ՀՀ ՊՆ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում կատարվեց հեգեհանգստյան կարգ՝ Ղարաբաղում զոհված քաջորդիների համար և զինվորների օրհնության կարգ:
Այն կատարեց զորամասի հոգևոր հովիվ բարեշնորհ Լևոն սարկավագ Հակոբյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Տեր Հրայր քահանա Բեջանյանը: Զորամասի հրամանատարի տեղակալը բարձր գնահատեց կրոնի ազդեցությունը զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա և շնորհակալություն հայտնեց հոգևոր հայրերից արարողության համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի