Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Ապրիլի 10-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Լեռնագործներ փողոցի թիվ 7 շենքի նկուղում ջուր է լցվում։
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը։
Փրկարարները և «Ջրմուղ Կոյուղու» աշխատակիցները ջուրը հեռացրել են նկուղից։


