Փրկարարները բացել են փակ դուռը
Ապրիլի 9-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


