211652_close_icon
views-count18477 դիտում article-date 13:28 09-04-2016

ԱԻՆ-ից 10 բեռնատարներ մարդասիրական օգնությամբ շարժվեցին դեպի Արցախ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 11:30-ին մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվեց դեպի Արցախ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 7-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակել էր հյուրընկալել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիներին ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Առաջին պատրաստակամներից էին ԱԻՆ աշխատակիցները: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաև՝ հավաքվել են պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ: Մեծ ակտիվություն են ցուցաբերել Երևան քաղաքի փրկարարական վարչության և Ազգային օդագնացների ֆեդերացիայի անձնակազմը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության միջոցներով հավաքվել է • Մսի պահածո` 10 արկղ • Մակարոն` 20 պարկ • Մակարոն` 7 արկղ • Խտացրած կաթ` 23 արկղ • Հավկիթ` 10 արկղ • Ջուր` 50 արկղ • Ալյուր` 10 պարկ • Շաքարավազ` 10 պարկ • Սուրճ` 5 արկղ • Հրուշակեղեն` 36 արկղ • Կերակրի աղ` 1արկղ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ ԼՂՀ կուղարկվի թեյ, սուրճ, հրուշակեղեն, ծխախոտ: Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների աշակերտների կողմից հավաքվել են սննդամթերք և խաղալիքներ՝ ԼՂՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների երեխաների համար: Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական և Երևանի Արգենտինյան հանրապետության թիվ 76 հիմնական դպրոցների միջոցներով հավաքվել է համապատասխանաբար` 15 և 19 արկղ հագուստ, հրուշակեղեն, ծխախոտ, ներքնազգեստ, թեյ, սուրճ, խտացրած կաթ և պահածոներ: «Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության կողմից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքվել և ՀՀ ԱԻՆ է բերվել • զինվորական հագուստ-41 արկղ • հրուշակեղեն-87 արկղ • պահածո, խտացրած կաթ-81 արկղ • երշիկ - 5 արկղ • հյութ - 3 արկղ • հիգիենայի պարագաներ-14 արկղ • բետադին հեղուկ-1 արկղ • մակարոն-18 արկղ • ջրեղեն-152 արկղ • դեղորայք-29 արկղ • ծխախոտ – 8արկղ • սուրճ – 5 արկղ • քաղաքացիական հագուստ – 54 արկղ • շան կեր – 8 արկղ • քնապարկ – 48 արկղ • ծածկոց – 1 արկղ • փաթեթ զինվորներին – 107 արկղ • ընտանեկան փաթեթներ – 25 արկղ Ներկայացնենք նաև այլ ընկերությունների, ՀՀ քաղաքացիների և անհատների կողմից ԼՂՀ-ին ցուցաբերած մարդասիրական օգնության տվյալները` Հայ Ինկասացիա ՓԲԸ • մանրաձկան պահածո – 384 միավոր • խտացրած կաթ – 90 միավոր • սուպ - 800 միավոր • հրուշակեղեն – 756 միավոր • թռչնի մսից պաշտետ – 96 միավոր • մանրափաթեթ սուրճ – 800 միավոր • ջրեղեն – 100 միավոր ԵՊՀ աշխատակիցներ • պահածո – 2 արկղ • ծխախոտ – 1 արկղ • սննդամթերք – 4 արկղ • ամբուլատոր պարագաներ – 1 արկղ • հիգիենայի միջոցներ – 1 արկղ Անհատ քաղաքացիներ` Լիդա Սիմոնյան, Արմեն Հովակիմյան (12 արկղ խնձոր), Արմեն Արշակյան (Թեյ, սուրճ, ծխախոտ), Աշոտ Ղազարյան (720 միավոր հավկիթ) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակիցներ • Հագուստ, ծխախոտ, քաղցրավենիք, մսի պահածո, խտացրած կաթ, թեյ, սուրճ, հիգիենայի և տնտեսական պարագաներ, մարտկոցներ, լապտերներ - մոտ 20 արկղ «Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» - սննդամթերք` 28 արկղ Եվրոպական համալսարան, լեզվաբանական ֆակուլտետ – սննդամթերք` 1 արկղ, հիգիենայի պարագաներ: Թիվ 132 դպրոց, 8-րդ դասարան – սննդամթերք` 1 արկղ Սարգիս Հովսեփյանի անվան կարատեի դպրոց, Լուկաշին 2-րդ փողոցի բնակիչներ - սննդամթերք, ծխախոտ` 9 արկղ, հագուստ` 2 արկղ Թագուհի Ագլինցյան – հագուստ` 1 տոպրակ Մարիա Միրզոյան – հագուստ` 2 տոպրակ Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց ՊՈԱԿ - հրուշակեղեն, թեյ, սուրճ, հագուստ, հիգիենայի պարագաներ` 33 արկղ Երևանի Տ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց – սննդամթերք` 15 արկղ Մայա Գալստյան – ծխախոտ` 4 արկղ /2000 հատ/, մսի պահածո տուփ` 25/1000 միավոր/ «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ - խտացրած կաթ` 20արկղ/900 հատ/, ձկան պահածո` 20 արկղ, շաքար` 20 պարկ, նրբերշիկ` 150 արկղ «Էկոմիքս» ՍՊԸ – Լատեքս (ներկ)` 20 միավոր, ներկ` 8 միավոր Առաջիկայում ևս ՀՀ տարբեր մարզերից և կազմակերպություններից ՀՀ ԱԻՆ վարչական շենք կհասցվեն տարաբնույթ սննդամթերք, հագուստ, դեղորայք և այլ ապրանքներ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի: Կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի մանրակրկիտ ցանկը կհրապարակվի: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+

Նմանատիպ նյութեր