Սամվել Կարապետյանի աջակիցները շարժվեցին դեպի Հակակոռուպցիոն դատարանի բակ. այս պահին փակ է Թբիլիսյան խճուղին
Թբիլիսյան Խճուղում հավաքված քաղաքացիները, ովքեր եկել են աջակցելու գործարար Սամվել Կարապետյանին, շարժվեցին դեպքի Հակակոռուպցիոն դատարանի բակ։ Աջակիցների երթի պատճառով այս պահին փակ է Երևան մտնող խճուղին։
Հիշեցնենք, որ ժամը 18։00-ից հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Դատարանի բակում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ՝ ի աջակցություն հայտնի գործարարի։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունները պատրաստվում են անել ամեն ինչ, որպեսզի Սամվել Կարապետյանի ազատությունը սահմանափակվի ևս երկու ամսով։