211652_close_icon

Բանկերը 1 շաբաթում տեղաբաշխել են 72.6 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

views-count6791 դիտում article-date 12:17 09-04-2016
Ապրիլի 4-ից-8-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 68,686,155 դոլար 481,09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 77,260,475 ԱՄՆ դոլար 482,82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 2,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482,05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,424,477 EUR 546,31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,771,301 EUR 550,22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 772,046,541 ՌԴ ռուբլի 7,03 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 370,255,939 ՌԴ ռուբլի 7,12 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել: Մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 72.6 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր