8325 դիտում
21:19 08-04-2016
Մեդվեդևը, փաստորեն, հավասարեցնում է շեհիդներին ու Հայոց Ցեղասպանության զոհերին
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանին, նշանակում է մեկ բան: Այն է` Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ վերանայի իր բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ հետագայում այս գրառումը հայհոյանքների տարափից հետո ջնջվել էր: Ըստ քաղաքագետի մեկնաբանության ` ջնջե՞լ է պարոն Ռոգոզինն իր գրառումը, թե չէ, ոչ մի կապ չունի, քանի որ նա ներկայացնում է պաշտոնական Մոսկվայի տեսակետը:
«Որքան շուտ անի Հայաստանը սա, ազատվելով Ռուսաստանի պատանդի կարգավիճակից, այնքան լավ: Եվ այս վերջին դեպքերը եկան ապացուցելու, որ Ռուսաստանը երբեք չի եղել ու չի լինի մեր ռազմավարական գործընկերը»,- ասաց Ռուբեն
Մեհրաբյանը:
Նշենք, որ ինչպես տեղեկացրել և լուսանկար էր տեղադրել ադրբեջանական [url=http://haqqin.az/news/67643ժը]haqqin.az[/url]-ը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում այցելել է Շահիդների պուրակ, որտեղ ծաղիկներ է դրել շեհիդների շիրմաթմբերին:
Հիշեցնենք, որ սա Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իրենց կողմից զոհվածների գերեզմանատունն է:
Այս մարդիկ ադրբեջանական լրատվամիջոցների համար ներկայացվում են որպես` «ազատութան և երկրի տարածքային ամբողջականության համար [url=http://haqqin.az/news/67643]ընկած մարտիկներ[/url]»:
Հիշեցնենք, որ Երևանում գտնվող Մեդվեդևը Երևանում էլ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` փաստորեն ՌԴ վարչապետը ոչ միայն «կոմպլեմենտար» քաղաքականություն է վարում Երևանի ու Բաքվի միջև, այլև հավասարեցնում է շեհիդներին ու Հայոց ցեղասպանության զոհերին:
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
14:32 26-03-2014
Ցյուրիխում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառռւմ
Այս բաժնից
922 դիտում
10:15 04-02-2025
Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է