11300 դիտում
10:01 08-04-2016
Հակառակորդը Թալիշի ուղղությամբ կրակ է բացել. զոհվել է պայմանագրային զինծառայող. կան նաև վիրավորներ
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի ընթացքում կիրառել է ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (2000-ից ավելի կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային, 1983թ. ծնված Հրաչ Սամվելի Մուրադյանը: Կան վիրավորներ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նմանատիպ նյութեր
21636 դիտում
22:08 11-06-2019
«Ջրի ուսապարկ Թալիշի դիրքապահներին» ծրագիրը հասավ իր նպատակին՝ Թալիշի դիրքապահներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1366 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1231 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
946 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին