21519 դիտում
22:08 11-06-2019
«Ջրի ուսապարկ Թալիշի դիրքապահներին» ծրագիրը հասավ իր նպատակին՝ Թալիշի դիրքապահներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն իրականացնում էր «Ջրի ուսապարկ Թալիշի դիրքապահներին» ծրագիրը։
Մայիսի 31-ին՝ դիրքապահների համար նախատեսված ջրի ուսապարկերը հասան Հայաստան և արդեն գտնվում են հասցեատերերի մոտ:
Ուսապարկերը ձեռք բերելու համար «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր դրամահավաք, որով նպատակ ունեին գնել նվազագույնը 50 ուսապարկ, սակայն հավաքված գումարը հնարավորություն է տվել ձեռք բերել նախատեսվածից մի քանի անգամ ավելին:
Ուսապարկերի բեռնափոխադրումն անվճար իրականացրել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ գործընկեր «Գլոբբինգ» ընկերությունը:
Հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց, որ ինքը և իր ողջ թիմը շնորհակալություն են հայտնում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանին, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանին, Արցախի պաշտպանության բանակին` հանձին հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի թույլտվություններն օպերատիվ կերպով տրամադրելու և աջակցելու համար. «Նաև շնորհակալություն մեր գործընկեր «Գլոբբինգ» ընկերությանը բեռներն անվճար Հայաստան տեղափոխելու համար, քաղաքացի Կարեն Անտոնյանին՝ Երևանից Արցախ՝ առաջնագիծ, բեռների փոխադրումը սեփական միջոցներով իրականացնելու համար»:
Հիշեցնենք, որ ջրի ուսապարկերի համար, ՀԿ-ի կողմից՝ հունվարի 28-ից մենարկել էր դրամահավաք, որն ավարտվեց մարտի 15-ին. «Դրանից հետո արդեն սկսվել են բանակցությունները չինական ընկերության հետ, որն էլ իր հերթին մոտավորապես 3000-3500 դոլարի զեղչ է արել»,-ասաց Դավիթ Թորոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
Նմանատիպ նյութեր
1118 դիտում
18:00 16-11-2014
Անգլիայի հավաքականը հասավ իր նպատակին. Ռոյ Հոջսոն
7104 դիտում
16:32 15-03-2016
Ռուսաստանը հասավ իր նպատակին. Stratfor