Նավթի համաշխարհային գները նվազել են նավթարդյունահանող երկրների հանդիպումից հետո
Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել նավթարդյունահանող երկրների փորձագետների нիստից հետո, որի ժամանակ քննարկվել են ալժիրյան համաձայնությունների իրագործման տարբերակները, հաղորդում է Ria Novosti-ն:
Այսպես, Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.43 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.46 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.3 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.51 ԱՄՆ դոլար։
Որոշում է կայացվել նույն մակարդակով ևս մեկ խորհրդատվական հանդիպում անցկացնել մինչև նոյեմբերի 30-ը կայանալիք OPEC-ի անդամ և ոչ անդամ երկրների նախարարների մակարդակով պաշտոնական հանդիպումը։
Միևնույն ժամանակ, ինչպես սպասվում է, հստակեցվելու են նավթի արդյունահանման սառեցման կամ նվազեցման ծավալները։