Նավթի համաշխարհային գները կտրուկ ընկել են OPEC-ի մեծ հանդիպումից առաջ
Նավթի համաշխարհային գները OPEC-ի նախարարական մակարդակով հանդիպման նախաշեմին ընկել են գրեթե 3 %-ով։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է՝ հասնելով 1 բարելի դիմաց 47,89 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում նվազել է 2,77 %-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 45.62 ԱՄՆ դոլար։
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում հուլիսի 24-ին կայանալու է OPEC-ի հերթական նիստը, որում քննարկվելու են նավթի արդյունահանման ծավալների կրճատման մոնիթորինգին առնչվող հարցեր։