Թարմ շիրմաթումբ` Շաղատի պանթեոնում. Vorotan.am
Շաղատ գյուղի պանթեոնում ավելացավ եւս մեկ հողաթումբ` Դավիթ Բագրատի Սարգսյանի շիրմաթումբը:
Իր մարտական ընկերների հետ Դավիթ Սարգսյանը ապրիլի 3-ին մեկնել էր Արցախ` պաշտպանելու երկրի սահմանները, սակայն ապրիլի 4-ին խոցվել էր Մարտակերտի տարածքում` թշնամու անօդաչու ուղղաթիռի գնդակոծությունից:
Նրա աճյունն ամփոփվեց հարազատ գյուղի` Շաղատի` արցախյան հերոսամարտում զոհվածների պանթեոնում, զինվորական կարգով: Ամբողջ գյուղը սգում էր: Վերջին հրաժեշտ տալու էին եկել ոչ միայն համագյուղացիները, այլև հարևան համայնքներից ու մարզերից ժամանած սգակիցներ: Համատարած խտացած տխրություն էր:
Անասելի ցավ, ափսոսանք, բայց` հպարտության զգացումն էր թեւածում ողջ համայքնում` ամեն ազատամարտիկի, յուրաքանչյուր հայ զինվորի համար:
-Դավիթ Սարգսյանը կիսատ գործ ուներ և առանց երկմտելու որոշեց ու մեկնեց,- նշում են համագյուղացիները:
Մանրամասներն` [url=http://vorotan.am/թարմ-շիրմաթումբ-շաղատի-պանթեոնում/]այստեղ[/url]


