1333 դիտում
14:39 21-11-2014
Պարգևատրվեցին «Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում» համաժողովի հաղթողները
Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ <<Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում>> խորագրով համաժողովի հաղթողների պատվոգրերի հանձման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրի մասնակից երիտասարդները պատմեցին առաջարկների մասին և ծանոթացան իրենց գաղափարների վերաբերյալ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների կարծիքներին:
Առաջարկների թվում էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից շրջիկ ցուցադրությունների հիմնումը, որոնք հանդես կգան ամբողջ աշխարհում, գրքերի և տեղեկատվական նյութերի թարգմանությունն այլ լեզուներով և տարածումը: Մեկ այլ երիտասարդ առաջարկում էր միաժամանակ աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում բաց թողնել մեկ ու կես միլիոն աղավնի, որոնք կխորհրդանշեն Ցեղասպանության զոհերին: Այս գաղափարը հնարավորություն կունենար գրանցվելու Գինեսի ռեկորդների գրքում:
ՓԱՍՏԱՐԿ ծրագրի շրջանակներում սա երկրորդ մեծամասշտաբ միջոցառումն էր:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը շնորհավորեց համաժողովի հաղթողներին և շնորհակալություն հայտնեց վերջիններիս հետաքրքրության համար` նշելով, որ հենց երիտասարդներն են այսօրվա պահանջատերերը:
Համաժողովի հաղթող ճանաչվեց Երևանի պետական բժշկական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի Տիգրանուհի Ղարագյոզյանը: Տիգրանուհին նշեց, որ ծրագրի մասին տեղեկացել է համացանցից: «Շատ հակիրճ փորձել եմ ներկայացնել իմ գաղափարները, քանի որ երբևէ հնարավորություն չեմ ունեցել խոսելու այս թեմայի շուրջ: Մասնագիտությամբ բժիշկ եմ և Հայոց ցեղասպանությամ մասին արտահայտվել եմ միայն ընտանեկան քննարկումների ժամանակ: Երբ իմացա Փաստարկ ծրագրի մասին, շատ ուրախացա և ներկայացրեցի 6 կետ, որոնք անհրաժեշտ եմ համարում իրականացել 2015-ին ընդառաջ:
Հետագայում նույնպես մեծ հաճույքով կմասնակցեմ նմանատիպ միջոցառումների` անկախ նրանցից դրանք կլինեն մրցութային, թե ոչ: Կարծում եմ սա յուրաքանչյուր հային հուզող թեմա է և պետք է բոլորս մեր` թեկուզ մեր փոքր լուման ներդրենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում»,-նշեց առաջին մրցանակակիրը:
Միջոցառման կազմակերպիչները խոստացան, որ մասնակիցների ծրագրերը կհանձնվեն խնդրով զբաղվող համապատասխան մարմիններին:
Նմանատիպ նյութեր
651 դիտում
15:23 17-11-2014
Կանադայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար դրամահավաք է կազմակերպվել
1173 դիտում
19:58 11-04-2015
Վլադիմիր Սպիվակովը Երևանում 3 համերգ կտա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում
938 դիտում
11:31 17-04-2015
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում դպրոցներում կանցկացվի ֆոտոմրցույթ
Այս բաժնից
1108 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1207 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1411 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ