ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 6-ին, ժամը 14-ին, բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Էդգար Ա.-ն, ով փետրվարի 5-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 264 հոդվածի 1-ին մասի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]


