2107 դիտում
18:01 07-04-2016
Անակնկալ բազմազավակ մայրերին՝ Մայրության և գեղեցկության օրվա առիթով
Մայրաքաղաքում բնակվող բազմազավակ և կարիքավոր 125 ընտանիքներ այսօր շնորհավորանքներ, ծաղիկներ ու դրամական աջակցություն են ստացել Երևանի քաղաքապետի և ՀՀԿ կանանցխորհրդի անունից:
Բազմազավակ ընտանիքներին են այցելել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Բազմազավակ մայրերի հետ զրույցի ընթացքում հյուրերը նշել են, որ ապագայում ևս իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչները հնարավորինս սատարելու են կարիքավոր ընտանիքներին՝ օգնելով թեթևացնել բոլոր նրանց հոգսերը, ովքեր մեր օրերում չեն խուսափում լինել բազմազավակ մայր և հոգ տանել մեր ապագա սերունդի մասին:
Մայրերը շնորհակալություն են հայտնել անակնկալի, մշտական ուշադրության և հոգածության համար:
Նմանատիպ նյութեր
36922 դիտում
01:09 08-03-2017
Մարտի 8 Մայրության և Գեղեցկության օր. Մայրության և Գեղեցկության տոն
Այս բաժնից
1216 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
937 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին
688 դիտում
22:11 03-02-2025
Քննարկվել է քաղաքաշինության ոլորտում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում