4364 դիտում
12:07 07-04-2016
Այլևս համալրված են բոլոր ստորաբաժանումները. Սեյրան Օհանյան
Այս օրերին բազմաթիվ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին և համալրեցին Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները, և կարծում եմ, որ այսօրվա Հայկական բանակի հրամանատարների և զինվորների պատրաստությունը շաղախվեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, և դա էլ հիմք հանդիսացավ այն հաջողության, որը մենք ունեցանք Արցախյան ամբողջ ճակատում: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա խոսքը ներկայացնում է ստորեւ.
«Վտանգի պահին մենք միշտ միասնական ենք եղել: Եվ այս փորձությունն այդպես էլ մենք մեր վրա վերցրեցինք: Եվ կարծում եմ, որ այս փորձությունը մեզ միշտ սպասում է: Սա ուզում եմ ասել այն կամավորականների համար, ովքեր որ եկան, հերթագրվեցին, արտահայտեցին իրենց պատրաստակամությունը, բայց քանի որ Պաշտպանության բանակի հրամանատարությունը դիմել է ինձ, և իր երախտիքի խոսքերի հետ միասին ասել, որ այլևս համալրված են բոլոր ստորաբաժանումները, մնացածը թող իրենց պատրաստակամության արտահայտության հետ միասին զբաղվեն պատրաստությամբ և անհրաժեշտության դեպքում կմեկնեն Արցախ:
Այդ խոսքերն ուզում եմ փոխանցել իմ բոլոր մարտական ընկերներին, և ասել, որ երբևիցէ թող չհուսահատվեք, չընկճվեք: Մեզ անպայման անհրաժեշտ են համարձակ մարտական ընկերներ: Այդ համարձակությունը, զգոնությունը թող միշտ ձեզ հետ լինի, և լինելով այստեղ` Հայաստանում, միշտ պատրաստ եղեք, որովհետև մեր պայքարը մշտական է, անհրաժեշտության դեպքում մենք ձեզ կտեղեկացնենք, և դուք անպայման կմեկնեք մեր Արցախի հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Մենք, իհարկե, այս օրերին, հաջողությունների հետ մեկտեղ, շատ-շատ զինծառայողների, ազատամարտիկների հարազատների հետ նաև ցավ ենք ապրել, ցավ, որովհետև նրանք իրենց կյանքը տվել են մեր Հայրենիքի սուրբ հատվածի` Արցախի պաշտպանության համար: Բայց այսօրվա մեր ունեցած հաջողությունները, հաղթանակները մեզ անպայման ստիպում են, որ ցավը շաղախվի նրանց կատարած հերոսությունների սխրանքի հետ, և կարծրանա որպես պատասխանատվություն` հետագա մեր գործողությունների համար:
Եվս մեկ անգամ իմ շնորհակալական խոսքը ձեզ բոլորիդ, եղեք համբերատար, և անպայման հաղթանակները կլինեն մեր հետ»:
Նմանատիպ նյութեր
4378 դիտում
12:00 07-06-2020
ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները համալրված են արդյունավետ միջոցներով. Շուշան Ստեփանյան
3803 դիտում
19:41 13-08-2022
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան
1071 դիտում
12:17 17-04-2015
Նոր և պատրաստված մասնագետներով համալրված դատական ոլորտը համակարգի զարգացման կարևոր գործոն է. Բակո Սահակյան
Այս բաժնից
1336 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1216 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
937 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին