211652_close_icon

ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները համալրված են արդյունավետ միջոցներով. Շուշան Ստեփանյան

views-count4432 դիտում article-date 12:00 07-06-2020
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները համալրված են արդյունավետ միջոցներով: Մարտական առաջադրանքներում փայլել են հատկապես «ՕՍԱ-ԱԿՄ» արդիականացված համակարգերը: Հրամանատարաշտաբային զորավարժություն հանրապետության հյուսիսում։ Ստորաբաժանումները գործել են արագ ու ճշգրիտ։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սպասում է դիմորդներին։ Այսուհետև շարք կանգնելու հնարավորություն ունեն նաև աղջիկները։ Շարունակվում է ամառային զորակոչի նախապատրաստությունը։ Եվս երեք շաբաթ անց` նոր համալրում բանակի շարքերում: Մանրամասները` «Զինուժի» ռեպորտաժներում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր