Արցախը սկսել է վնասված ենթակառուցվածքների վնասի վերլուծությունը
Արցախի կառավարությունն արդեն սկսել է ենթակառուցվածքների ու շինությունների վնասի հաշվարկման ու վերլուծության աշխատանքները:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում մեկնաբանեց ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Պետք է հաշվարկենք` ինչպիսի կորուստներ ենք ունեցել նյութական իմաստով, որովհետև պարզ է, որ դրանք շատ-շատ են Մարտակերտում, Մարտունիում, վնասված են հասարակական ու տնտեսական օբյեկտներ »,-ավելացրեց Դավիթ Բաբայանը:
Այս պահի դրությամբ, սակայն, որևէ նախնական պատկեր առկա չէ: