Արբեջանական զինուժը ակտիվորեն կրակել է Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Ապրիլի 6-ին ժամը 10:35-ից մինչև 23:00-ի սահմանները Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից: ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: