Նավթի գները շարունակում են աճել
Նավթի համաշխարհային գները շարունակում են բարձրանալ: Ապրիլի 1-ից Brent տեսակի նավթի գինը 1 բարելի դիմաց գերազանցել է 40 դոլարի սահմանը, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Այսօր առավոտյան Brent նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,90 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 40,20 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան նավթի մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,19 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 38,20 ԱՄՆ դոլար:
Նախօրեին ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը հայտնեց, որ երկրում նավթի կոմերցիոն պաշարները վերջին 1 շաբաթում կրճատվել են 4,9 մլն բարելով՝ հասնլեով մինչև 529,9 մլն բարելի: