4908 դիտում
09:40 07-04-2016
Հրադադարի առաջարկը Ադրբեջանի կամքով չի եղել. Չեխ փորձագետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի հանրությանն այս օրերին հուզող հիմնական հարցն այն է, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արդեն երկրորդ օրը շարունակվող հրադադարը որքա՞ն կշարունակվի: «Ժողովուրդ»-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների շուրջ զրուցեց ազգությամբ չեխ ռազմական լրագրող, Եվրոխորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության, ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցիացիայի հանձնաժողովների պատվիրակության, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինայի հետ:
Մեր այն հարցին, թե ինչ եք կարծում՝ հրադադարի մասին նախօրեին ձեռք բերված համաձայնությունը որքանո՞վ հաստատուն կլինի, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հրադադարի առաջարկը Ադրբեջանի կամքով չի եղել: Նրանց, պարզապես, պետք է մի քանի ժամ կամ մի քանի օր հանգստանալ: Դա դեռ չի նշանակում, որ հրադադարը վերջնական կգործի: Կարծում եմ՝ գործողությունները դեռ կշարունակվեն:
Հարցին, թե որքանով էր համարժեք միջազգայի արձագանքը, որը կարծես կոչերից ու որդորներից բացի՝ առարկայական քայլեր չեն արվում, փորձագետը պատասխանել է. «Դա նորություն չէ, քանի որ դեռ 90-ական թվականներից, երբ իմ երկիրը՝ Չեխոսլովակիան ԵԱՀԿ ներկայացուցիչ էր, ոչինչ չէր արվում: Այսօր իրոք, ժամանակն է, որ տարածքաային ագրեսիայի այս պայմաններում աջակցեն Հայաստանին: Չնայած վախենամ՝ Մինսկի խմբի կողմից այսօր նույնպես ոչ մի գործողություն չի լինի, և ղարաբաղյան հարցում կշարունակվի նույն անզորությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7940 դիտում
20:45 12-07-2017
«Ինտերպոլ»-ը մերժել է Արցախ այցելած չեխ պատգամավորին ձերբակալելու Ադրբեջանի դիմումը
Այս բաժնից
1465 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»