2519 դիտում
09:32 07-04-2016
Օսկանյանի պաշտոնական հայտարարությունը կրկին հետաձգվեց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի կողմից կուսակցության հիմնադրման մասին պաշտոնական հայտարարությունը կրկին անգամ հետաձգվում է: Հիշեցնենք, որ մամուլը մոտ երկու շաբաթ առաջ գրել էր, որ ապրիլի 7-ին նախկին արտգործնախարարը կհրապարակի նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումարի օրվա մասին: Նշենք, որ մինչ օրս նոր ստեղծվելիք կուսակցության անունը ևս չի հրապարակվում: Ուստի դեռևս պարզ չէ՝ նորաստեղծ կուսակցության անունը գործող կուսակցություններից որևէ մեկի նմանությա՞մբ է լինելու, թե Վարդան Օսկանյանն ու նրա թիմակիցներն ինչ-որ նոր անուն են մտածել:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, որը, ամենայն հավանականությամբ, Օսկանյանի նորաստեղծ կուսակցության դերակատարներից մեկն է լինելու, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով հիմնադիր համագումարի օրը հայտարարելու խնդրին, ասաց. «Ես կարծում եմ, որ այս օրերին կուսակցության մասին խոսել ճիշտ չի լինի: Կանցնի մի քանի օր, կխոսենք»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1590 դիտում
10:04 14-07-2015
Օսկանյանի` կուսակցություն ստեղծելու որոշման մասին ինձ հայտնի չէ. Նաիրա Զոհրաբյան. «Ժողովուրդ»
1060 դիտում
09:21 29-04-2023
Վարդան Օսկանյանի որդու բացառիկ հարցազրույցը. ինչ է նա պատմում իր քրեական գործով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1465 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»