Երկու կաթողիկոսները այցելելու են Լեռնային Ղարաբաղ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անթիլիասի կաթողիկոսության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջիկա օրերին տեղի է ունենալու Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսների այցը ԼՂՀ:
«Երկու վերհափառ հայրապետները՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն առաջիկա օրերին այցելելու են Ղարաբաղ՝ իրենց զորակցությունը հայտնելու հայոց քաջ բանակին և Ղարաբաղի մեր ժողովրդին»,-մասնավորապես, ասվում է Անթիլիասից տարածված հաղորդագրության մեջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]