211652_close_icon
views-count9325 դիտում article-date 20:04 06-04-2016

Հայկական կողմի կորուստները` ապրիլի 1-ից այսկողմ. 32 զոհ, 121 վիրավոր, 25 անհետ կորած

Ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը, ԼՂ ՊԲ օպերատիվ բաժնի պետի փոխանցմամբ, ունեցել է հետևյալ կորուստները. 32 զոհ, որոնցից 8-ը սպաներ, 24-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, 121 վիրավոր, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, անհետ կորել է 25 հոգի: Ինչպես փոխանցում է[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:  Ըստ նրա` ադրբեջանական կողմը ապրիլի 6-ին շարունակել է հրաձգային զենքից կրակել Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով` կիրառելով` 82 միլիմետրանոց ականանետեր, իսկ հարավային ուղղությամբ ` 60 միլիմետրանոց ականանետեր: Հաղորդվեց նաև, որ ապրիլի 6-ի առավոտյան հյուսիսային հատվածում առանձին` շուրջ 15 հոգանոց խմբեր մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը և գրավել դիրքը, սակայն փորձերն անհաջողության են մատնվել:

Նմանատիպ նյութեր