211652_close_icon

ԻՊ գրոհայինները Դամասկոսի մոտակայքում շուրջ 100 մարդու են գերեվարել

views-count4192 դիտում article-date 13:38 06-04-2016
«Իսլամական պետություն» ահաբեկչական խբավորման գրոհայինները հարձակում են գործել Դամասկոսից 35 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած Դումեյր քաղաքի ցեմենտի արտադրության գործարանի վրա և գերի վերցրել 100 բանվորի: Այդ մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով սիրիական «Ալ-Վաթան» թերթին: Թերթի տվյալներով՝ գերի վերցված քաղաքացիները տարվել են անհայտ ուղղությամբ: Թերթը նաև հավելում է, որ սիրիական ռազմաօդաին ուժերը հարվածներ են հասցրել Դումեյրից ոչ հեռու գտնվող ռազմական օդանակայանին, որտեղ դիրքավորվեկ են ահաբեկիչները և վերահսկում են Դումեյրի թաղամասերը:

Նմանատիպ նյութեր