Ադրբեջանի ղեկավարությանը պետք Է մտցնել ահաբեկիչների ցուցակի մեջ. Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ նախագահի, մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ պատասխանեց մեր մի քանի հարցերին։
[b]- Պարոն Բաբայան, գիշերը հակառակորդը «Սմերչ» Է կիրառել։ Կա՞ն վնասված բնակավայրեր։[/b]
- Ինչքան գիտեմ՝ կիրառվել Է սահմանամերձ շրջաններում, բայց ավերածությունների և կորուստների մասին տեղեկություններ չունենք։ Կարելի Է ասել, որ չկան այդպիսի կորուստներ։ Մարդկային կորուստներ չունենք։
[b]- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին սպառնացել է հրթիռային հարված հասցնել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին: Նախօրեին ևս եղել էր նման սպառնալիք։ Ստեփանակերտը պաշտոնապես արձագանքելո՞ւ է այս սպառնալիքներին։[/b]
- Ադրբեջանն ահաբեկչական պետության Է, բոլորս գիտենք։ Կարծում եմ, նման հայտարարություններից հետո Ադրբեջանի ղեկավարությանը անմիջապես պետք Է մտցնել ահաբեկիչների ցուցակի մեջ, որովհետև սա ոչ այլ ինչ Է, քան ահաբեկչության մասին հայտարարության և մոլագարություն։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել։ Մենք տեսել ենք ինչ է ռմբակոծությունը, Բաքուն չի տեսել։ Այդ մասին պետք է հիշի նաև ադրբեջանական կողմը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]