Նոր տվյալներ Արցախից` հայկական կողմի զոհերի եւ վիրավորների մասին
Վերջին օրերի ընթացքում հայկական կողմը ունեցել է 29 զոհ:
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախում պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ վիրավորների թիվը հասնում է 101-ի:
Որեւէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում: Ադրբեջանցիներն ունեն 2 հազարից ավելի զոհեր և վիրավորներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է հարձակողական գործողությունների, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվում:


