2520 դիտում
20:34 05-04-2016
Անհնար է պարտության մատնել մի ազգի, որը չի ուզում պարտվել. Շարմազանով
Հարգելի հայրենակիցներ,
Վերջին օրերի զարգացումները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւս մեկ անգամ ապացուցեցին հանրահայտ ճշմարտությունը. անհնար է պարտության մատնել մի ազգի, որը չի ուզում պարտվել:
Այս օրերի ընթացքում հայ ժողովուրդն իր բոլոր հատվածներով ապացուցեց, որ ինքն է եղել, կա եւ շարունակելու է մնալ իր ճակատագրի դարբինը:
Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է. ուզում ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան, նայիր նրա երիտասարդությանը: Նայելով քեզ, հա՛յ երիտասարդություն՝ ես վարդագույն լավատեսությամբ եմ լցվում: Դու քո հայրենիքի հերոսական պաշտպանությամբ ապացուցեցիր, որ այսօր դու ավելի լուսավոր ես քան երեկ, վաղը ավելի լուսավոր ես լինելու, քան այսօր:
Ժողովուրդների պատմությունը ոչ այլ ինչ է, քան իրենց գոյամարտի պատմությունը: Չեզոքության են դիմում թույլերը միայն՝ հաճախ բաժանելով պարտվածների ճակատագիրը:
Հարգելի խորհրդարան,
Դժբախտաբար, պատերազմն ունեցել է եւ ունի իր պաշտպանները: Եվ այդ պաշտպանները, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարությունը, պատրաստ են արդարացում գտնել անգամ իրենց ստահակ քայլերին, ինչպես ձեռքերը լվանալով դա ժամանակին արեց Պիղատոսը:
Այսօր ե՛ւ «ձեռքերը լվանալը», ե՛ւ Ադրբեջանին սատարելը հավասարաչափ հակամարդկային են:
Հարգելի հայրենակիցներ,
20 երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրերը, եւ, ավաղ, խաղաղության խոսքը մեր որոշ հարեւանների համար շարունակում է մնալ ձայն բարբառոյ յանապատի: Եվ այս պայմաններում մեզ մնում է առաջնորդվել հայտնի սկզբունքով՝ խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր կռվի:
Մեր հերոս տղաների քաջագործություններն ապացուցեցին, որ հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիք չէ, այլ նրանց հրամայողը: Մենք ապացուցեցինք, որ բարոյական ուժն է, նախ եւ առաջ, գոտեպնդում մեզ դեպի նոր հաջողություններ, քանի որ գիտակցում ենք, որ հայրենասիրությունն է մարդկային առաքելությունների թագն ու պսակը: Խոսքս ուզում եմ ավարտել
հանճարեղ Նժդեհի խոսքերով. «Պիտի ապրի հայ ժողովուրդը, պիտի ապրի, որովհետեւ այդպես է ուզում ինքը:
Շնորհակալություն ուշադրության համար:
Նմանատիպ նյութեր
1603 դիտում
14:07 09-05-2022
Համոզմունքս է՝ մի ժողովուրդ, որ չի ուզում պարտվել, նրան չեն կարող պարտության մատնել․ Սամվել Բաբայան
2610 դիտում
11:26 02-02-2021
Պետք չէ «լղոզել»՝ պարտվել է հե՛նց ժողովուրդը, պարտվել ենք մենք, պարտվել եմ ես․ «Առավոտ»
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»